Վաճառեք միլիոնավոր գնորդների Ozon-ում

Գրանցվեք անվճար և ձեռք բերեք նոր հաճախորդներ Ռուսաստանի և ԱՊՀ-ի 50 միլիոնանոց շուկայում

Ozon-ում վաճառք
սկսելը հեշտ է

Ամբողջ
տեղեկատվությունը
Գիտելիքի բազայում

Ինչպես
հաջողել

Օգտվեք Ozon-ի
անվճար վերլուծական
գործիքներից

Ամեն ինչ օնլայն
վաճառքի մասին

Դիտեք անվճար
վեբինարներ

Շուկա, որին կարելի է վստահել

Թիվ 1
ապրանքանիշը
Ռուսաստանում

Էլեկտրոնային առևտրի ոլորտում

BBDO BrandScience Ozon BHT տվյալներով

25 տարի

զարգացնում ենք մի հարթակ, որն աջակցում է բիզնեսին և հաճախորդներին գտնել միմյանց

Հասկանալի
սակագներ

մենք ստանում ենք 3-ից մինչև 19% վաճառքից

Հաշվարկել ծախսերը և շահույթը

Ozon-ի առավելությունները վաճառողների համար

  • Դյուրին մուտք և հասկանալի հարթակ

    Գրանցվեք անվճար, վերբեռնեք ապրանքները և սկսեք վաճառել։ Յուրաքանչյուր քայլի համար պատրաստել ենք հստակ հրահանգներ և միշտ պատրաստ ենք օգնել Ձեզ

    Գրանցվել
  • Ելք դեպի բազմամիլիոնանոց լսարան

    50 միլիոն հաճախորդ Ozon-ում գնումներ է կատարում, և այդ թիվը շարունակաբար աճում է

  • Լրացուցիչ գովազդ

    Ամեն տարի մենք անցկացնում ենք տասնյակ գովազդային արշավներ և կատարում ենք 8,2 միլիարդ դրամի ներդրում՝ ապրանքների շրջանառության համար

  • Անվճար վերլուծություն

    Գիտենք, թե ինչ են ուզում գնորդները, և այդ մասին պատմում ենք մեր վերլուծական գործիքների օգնությամբ

Վճարեք այնտեղ, որտեղ ուզում եք

Դուք ինքներդ եք ընտրում, թե որտեղ գտնել գնորդներ և ինչպես զարգացնել ձեր բիզնեսը Ozon-ում

  • Ռուսաստանում

    Ձեր ապրանքները կարող են պատվիրել Ռուսաստանի ամբողջ տարածքում, իսկ Դուք կընդլայնեք Ձեր բիզնեսը և կմեծացնեք եկամուտը

  • Հայաստանում

    Վաճառեք միայն հայաստանյան շուկայում․ պատվերներն առաքում ենք հանրապետության ամբողջ տարածքում

  • Ռուսաստանում, Հայաստանում և ԱՊՀ երկրներում

    Վաճառեք ամենուր, որտեղ կա Ozon: 
Զարգացրեք Ձեր բիզնեսը և ներգրավեք մի քանի անգամ ավելի շատ հաճախորդների

Ինչպես դառնալ Ozon-ի վաճառող

Քայլ առաջին

Գրանցվեք անվճար

Լրացրեք հարցաթերթիկը, ընտրեք այն արժույթը, որով կստանաք վճարումները և վերբեռնեք փաստաթղթերը

  • ԱՁ-ի համար անհրաժեշտ կլինեն՝ ծանուցում գործունեության մեկնարկի մասին, ՀՎՀՀ, հասցե և բանկային տվյալներ

  • Իրավաբանական անձի համար․ գրանցման տեղեկանք, ՀՎՀՀ և վճարման բանկային տվյալները

  • Համաշխարհային և հանրաճանաչ արտադրողների ապրանքների համար մենք կարող ենք ապրանքանիշի վերաբերյալ փաստաթղթեր խնդրել

1/4

երկրորդ

Վերբեռնեք ապրանքները

Դուք կարող եք ձեռքով վերբեռնել ապրանքները կամ ձեր բազայից դրանք 5 րոպեում փոխանցել առցանց աղյուսակի միջոցով

2/4

Քայլ երրորդ

Ընտրեք վաճառքի սխեման

  • FBS — Դուք ապրանքները պահում եք Ձեր պահեստում, հավաքում և փոխանցում եք Ձեր պատվերները Ozon-ին, իսկ մենք հասցնում ենք դրանք գնորդին

  • Real FBS — Ozon-ը հանդես է գալիս որպես առևտրային հարթակ։ Պատվերների պահեստավորումը, հավաքումն ու առաքումն իրականացնում եք ինքներդ

3/4

Քայլ չորրորդ

Սկսեք վաճառքը

Դիտեք ուսուցողական տեսանյութեր մեր Youtube-յան ալիքում, շփվեք այլ վաճառողների հետ և զարգացրեք Ձեր բիզնեսը Ozon-ի հետ միասին:

Հարցեր ունենալու դեպքում մենք միշտ կապի մեջ ենք ձեր անձնական հաշվում և սոցիալական ցանցերում:

4/4

Անվճար սովորեք վաճառել

Գիտելիքների բազա

Տեղեկատու հոդվածներ այն ամենի մասին, ինչ կա ձեր անձնական հաշվում

Ozon University

Առցանց դասընթացներ սկսնակների և փորձառու վաճառողների համար

Վեբինարներ

Մենք Ձեր կողքին կլինենք հարթակում կատարված բոլոր գործողությունների ընթացքում և անհրաժեշտության դեպքում կուղղորդենք

Որպես օգնություն

Մենք Ձեզ կհուշենք, թե ինչպես են կատարվում վճարումները

Ինչպես կարող է ԱՊՀ երկրների քաղաքացին վաճառել Ozon-ում

Վաճառքի միջնորդավճարներ ՀՀ-ից վաճառողների համար

Ozon-ի հետ աշխատելը FBS սխեմայով

Ozon-ի հետ աշխատելը rFBS սխեմայով

Հաճախակի տրվող հարցեր

Ո՞վ կարող է վաճառել Ozon-ում
Իրավաբանական անձինք և անհատ ձեռներեցները:
Ի՞նչ սակագներ ունեք
Սակագները բաժանվում են երկու հիմքով՝ որպես վարձատրություն Ozon-ին ապրանքների վաճառքի և լոգիստիկ ծախսերի համար։ Վարձատրության չափը կախված է ապրանքի տեսակից, իսկ առաքման սակագները՝ ընտրված աշխատանքային սխեմայից։

Վաճառողների ծախսերի մասին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ Գիտելիքների բազայում: Մենք նաև ստեղծել ենք սխեմա, որը կօգնի Ձեզ հաշվարկել լոգիստիկայի ծախսերը։
Որտե՞ղ են գտնվում պատվերների սպասարկման կետերը։
Առայժմ ապրանքները հնարավոր է առաքել միայն ք. Երևան, Արին Բերդի փողոցի 3-րդ նրբանցք 10 հասցեում գտնվող պահեստ: Մինչև տարեվերջ սպասարկման կետեր կբացենք ամբողջ երկրում։
Ո՞վ կարող է գնել իմ ապրանքները։
Դուք ինքներդ եք ընտրում, թե ով է լինելու Ձեր գնորդը: Կարող եք վաճառել միայն երկրի ներսում, ապրանքներ առաջարկել Ռուսաստանի և Ղազախստանի հաճախորդներին կամ ընդլայնել աշխարհագրությունը և մուտք գործել Բելառուսի շուկա:
Ե՞րբ ես կստանամ իմ ապրանքի համար վճարը։
Ամսական 2 անգամ գումարը փոխանցում ենք Ձեր բանկային հաշվին՝ ամսի 16-ին և 25-ին: Փոխանցման ժամկետը կախված է Ձեր բանկից և վճարման եղանակից:
Ի՞նչ փոխարժեքով են կատարվում վճարումները:
Փոխարկում ենք ըստ Ազգային բանկի փոխարժեքի` Ձեր պատվերը տեղադրելու պահին, որպեսզի կախված չլինենք ռուբլու փոխարժեքի տատանումներից և ճշգրիտ կանխատեսենք Ձեր շահույթը: